ՈՎ ԵՆՔ ՄԵՆՔ

Իրավունքի կենտրոն ՀԿ-ն հասարակական կազմակերպություն է, որը նպատակ ունի նպաստել մարդու իրավունքների և ազատությունների առաջխաղացմանը։ Մեր առաքելությունն է խթանել և պաշտպանել մարդու իրավունքները՝ իրականացնելով մոնիթորինգ, շահերի պաշտպանություն, ռազմավարական դատավարություն և ոչ ֆորմալ կրթություն։ Մարդու իրավունքների խախտումները դիտարկելու և բացահայտելու միջոցով մենք իրականացնում ենք վերլուծություններ և առաջարկում լուծումներ՝ ուղղված այդ խախտումների վերացմանը և դրանց կրկնության կանխմանը։

Մենք սերտորեն համագործակցում ենք իրավապաշտպան կազմակերպությունների հետ, տեղական և միջազգային մակարդակում՝ մեծացնելու մեր ազդեցությունը։ Նույն արժեքներն ունեցող կազմակերպությունների հետ միավորելով ջանքերը՝ մենք նպատակ ունենք ստեղծել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ամուր ցանց, որը նվիրված է մարդու իրավունքների պաշտպանությանը և արդարադատության ամրապնդմանը։

Իրավունքի կենտրոնը, համագործակցելով մի շարք հասարակական կազմակերպությունների հետ, ներկայացրել է մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ավելի քան 55 դիմում միջազգային դատական ատյաններ։ Մեր փորձառությունը ներառում է նաև մարդու իրավունքների ոլորտում դասընթացների և համաժողովների կազմակերպումը, որոնք նպատակ ունեն բարձրացնելու իրավաբան մասնագետների և հասարակության իրազեկվածությունը։

ՄԵՐ ԹԻՄԸ