ՈՎ ԵՆՔ ՄԵՆՔ
Իրավունքի կենտրոն ՀԿ-ն հասարակական կազմակերպություն է, որը նպատակ ունի նպաստել մարդու իրավունքների և ազատությունների առաջխաղացմանը։ Մեր առաքելությունն է խթանել և պաշտպանել մարդու իրավունքները՝ իրականացնելով մոնիթորինգ, շահերի պաշտպանություն, ռազմավարական դատավարություն և ոչ ֆորմալ կրթություն։ Մարդու իրավունքների խախտումները դիտարկելու և բացահայտելու միջոցով մենք իրականացնում ենք վերլուծություններ և առաջարկում լուծումներ՝ ուղղված այդ խախտումների վերացմանը և դրանց կրկնության կանխմանը։
Մենք սերտորեն համագործակցում ենք իրավապաշտպան կազմակերպությունների հետ, տեղական և միջազգային մակարդակում՝ մեծացնելու մեր ազդեցությունը։ Նույն արժեքներն ունեցող կազմակերպությունների հետ միավորելով ջանքերը՝ մենք նպատակ ունենք ստեղծել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ամուր ցանց, որը նվիրված է մարդու իրավունքների պաշտպանությանը և արդարադատության ամրապնդմանը։
Իրավունքի կենտրոնը, համագործակցելով մի շարք հասարակական կազմակերպությունների հետ, ներկայացրել է մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ավելի քան 55 դիմում միջազգային դատական ատյաններ։ Մեր փորձառությունը ներառում է նաև մարդու իրավունքների ոլորտում դասընթացների և համաժողովների կազմակերպումը, որոնք նպատակ ունեն բարձրացնելու իրավաբան մասնագետների և հասարակության իրազեկվածությունը։
ՄԵՐ ԹԻՄԸ
Աննա Մարալյան
հիմնադիր, նախագահ
Աննա Մարալյանը իրավաբան է, որը ներկայացնում է մարդու իրավունքների խախտման զոհերի շահերը միջազգային դատական և քվազի-դատական մարմիններում ավելի քան 150 գործերում, ներառյալ կարևոր գործեր։ Նա համահեղինակել է իրավաբանների համար ձեռնարկներ և ուղեցույցներ մարդու իրավունքների տարբեր հարցերի վերաբերյալ, գրել է նաև բազմաթիվ հոդվածներ։ Տիկ․ Մալարյանը Հելգա Պեդերսենի Դատախաղի Ակադեմիական խորհրդի անդամ է։
Տաթևիկ Ղարիբյան
հիմնադիր, ծրագրերի տնօրեն
Տաթևիկ Ղարիբյանը ունի ավելի քան տասնհինգ տարվա փորձ մարդու իրավունքների ոլորտում՝ որպես իրավաբան և ծրագրերի ղեկավար: Նա աշխատել է մի շարք հասարակական կազմակերպություններում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, Քաղաքացիական հասարակության ինստիտուտ, Երեխաների պաշտպանության ցանց, ինչպես նաև խորհրդատվություն է տրամադրել ՅՈՒՆԻՍԵՖ-ին, ՄԱԿ ՓԳՀ-ին, Եվրոպայի խորհրդին և այլ կազմակերպություններին։