2024 թվականին Իրավունքի կենտրոնը հրապարակեց տնային կալանքի և վարչական հսկողության իրավակիրառ պրակտիկայի վերաբերյալ իր հետազոտության արդյունքները։ Հետազոտությունն իրականացվել է Եվրոպական Միության ֆինանսավորմամբ Իրավունքի պաշտպանության և զարգացման հիմնադրամի հետ իրականացված «Հանուն քրեական և վարչական վարույթների և դատական ակտերի արդյունավետ կիրառության» ծրագրի շրջանակում։
Հետազոտության արդյունքում բացահայտվել են տնային կալանքի և վարչական հսկողության որպես խափանման միջոցներ կիրառման հետ կապված խնդիրներ և մշակվել են համակարգի բարելավմանն ուղղված առաջարկություններ։ Բացի այդ, դատավորների համար պատրաստվել է ստուգաթերթ, որը կարող է օգտագործվել տնային կալանքի վերաբերյալ որոշումներ կայացնելիս։
Հետազոտության նպատակն է խրախուսել քրեական վարույթների ընթացքում մարդու իրավունքների ավելի արդյունավետ պաշտպանությանը՝ մասնավորապես տնային կալանքի և վարչական հսկողության որպես խափանման միջոցների կիրառման համատեքստում։