Հանդիպում Հայաստանում ընտանեկան բռնության և կանանց նկատմամբ բռնության հիմնախնդիրների վերաբերյալ

  • Post last modified:16 Մարտի, 2026

2026 թ․ մարտի 9-ին «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ն «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ իրականացրել է հանդիպում Հայաստանում ընտանեկան բռնության և կանանց նկատմամբ բռնության հիմնախնդիրների վերաբերյալ։
Հանդիպմանը ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ՀՀ-ում դեսպանությունների, Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի, ինչպես նաև ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչներ։
Միջոցառման ընթացքում հանդես է եկել «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Աննա Մարալյանը, որը ներկայացրել է կազմակերպության կողմից կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող կարևոր նախաձեռնությունները։ Դրանց թվում՝ կանանց համար իրավաբանական խորհրդատվությունների տրամադրումը, ինչպես նաև գենդերազգայուն դատավարությունների իրականացման վերաբերյալ դատավորների համար մշակված ուղեցույցը։
Ելույթներով հանդես են եկել նաև «Կանանց աջակցման կենտրոնի» տնօրեն Մարո Մաթոսյանը, կենտրոնի շահառուները և ներկայացրել կենտրոնի աշխատանքներն ու արդյունքները։

Հանդիպումը իրականացվել է «Արվեստ և ջատագովություն ընդդեմ ընտանեկան բռնության» ծրագրի շրջանակներում` Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։