2024 թվականի դեկտեմբերի 16-ին տեղի ունեցավ Ինտերպոլի վերաբերյալ վեբինար, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի ներկայացվեցին Ինտերպոլի ֆայլերի վերահսկման հանձնաժողովի հետ աշխատանքային առանձնահատկությունները։ Վեբինարը նախատեսված էր փաստաբանների համար և այն վարեց Ստրասբուրգի Փաստաբանական պալատի փաստաբան Օլեքսանդր Օվչիննիկովը։ Վեբինարի ընթացքում ներկայացվեցին պաշտպանական կարգավիճակները, ինչպես նաև հարցման տեսակները՝ տեղեկատվական հարցումներ, կանխարգելիչ հարցումներ, տվյալների վերացման պահանջներ և բողոքարկման ընթացակարգեր։
Մասնակիցները բարձրացրեցին իրենց իրազեկվածությունը տվյալների վերացման հիմնական հիմքերի վերաբերյալ, այդ թվում՝ պայմանավորված քաղաքական դրդապատճառներով և մարդու իրավունքների խախտումներով։