Միջազգային քրեական դատարանի վերաբերյալ վեբինար

  • Post last modified:17 Սեպտեմբերի, 2025

«Իրավունքի կենտրոն» ՀԿ-ն հրավիրում է մասնակցելու «Միջազգային քրեական դատարանի օրդերները Արևելյան Եվրոպայի երկրներում և զոհերի համար իրավական ներկայացուցչության հնարավորությունները այս համատեքստում» թեմայով վեբինարին, որը տեղի կունենա հունիսի 20-ին՝ ժամը 18:00-19:00-ը (GMT+4): Միջոցառման ընթացքում զեկույցով հանդես կգա Սանկտ Պետերբուրգի փաստաբանական ասոցիացիայի և Հաագայի միջազգային քրեական դատարանի (ICC) փաստաբանների ասոցիացիայի անդամ, դոկտոր Սերգեյ Գոլուբոկը: Վեբինարը կանցկացվի ռուսերենով:

Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել մինչև հունիսի 18-ը՝  նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին ՝ թեմա դաշտում նշելով «ICC Webinar» ։

Սերգեյ Գոլուբոկի համառոտ կենսագրությունը.

Դոկտոր Սերգեյ Գոլուբոկը միջազգային մարդու իրավունքների իրավաբանական մագիստրոսի աստիճան ունի Էսեքսի համալսարանից (Մեծ Բրիտանիա): Նա Սանկտ Պետերբուրգի փաստաբանական ասոցիացիայի և Հաագայի միջազգային քրեական դատարանի փաստաբանների ասոցիացիայի անդամ է: 2022 թ․-ին Միջազգային քրեական դատարանում ներկայացրել է հատուկ պաշտպանության ներքո գտնվող վկայի շահերը՝ քննվող գործերից մեկի շրջանակներում: