Արդարություն` իրավունքի պաշտպանությամբ
Կրթություն՝ հանուն զարգացման
ՈՎ ԵՆՔ ՄԵՆՔ
Հակիրճ
- Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանություն
- Մոնիթորինգ, շահերի պաշտպանություն, դատավարական գործունեություն, կրթություն
- Տեղական և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցություն
Իրավունքի Կենտրոն ՀԿ-ի գործունեությունը միտված է մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը: Մենք հավատում ենք, որ արդարադատության ամրապնդումը և իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը կայուն ժողովրդավարության և իրավունքի գերակայության հիմնասյուներն են: Մեր առաքելության հիմքում ընկած է այս համոզմունքը, որի հիման վրա մշակվում են մեր ռազմավարությունները և գործադրվում են ջանքեր՝ հանուն մարդու իրավունքների հարգման և պաշտպանության։
Հիմնադիրներ
Աննա Մարալյան
Հիմնադիր, Նախագահ
Տիկին Մարալյանը իրավաբան է, ով մասնագիտանում է մարդու իրավունքների և միջազգային դատավարության ոլորտում: Նա ներկայացրել է մարդու իրավունքների խախտումներից տուժածներին միջազգային և տարածաշրջանային դատական ու քվազի-դատական մարմիններում՝ ավելի քան 150 գործով, հանդես է գալիս որպես Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդի միջազգային փորձագետ: Նա «Հելգա Պեդերսեն» դատախաղ-մրցույթի (Helga Pedersen Moot Court Competition) ակադեմիական խորհրդի և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի անդամ է, ինչպես նաև Ստրասբուրգում հիմնված «Իրավունքի գերակայության զորեղացման ասոցիացիայի» նախագահն է: Նա իրավաբանների համար նախատեսված՝ մարդու իրավունքների տարբեր հարցերին վերաբերող մի շարք ձեռնարկների և գործնական ուղեցույցների համահեղինակ է, հրապարակել է հոդվածներ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության վերաբերյալ:
Տաթևիկ Ղարիբյան
Հիմնադիր
Տաթևիկ Ղարիբյանը ունի ավելի քան տասնհինգ տարվա փորձ մարդու իրավունքների ոլորտում՝ որպես իրավաբան և ծրագրերի ղեկավար: Նա աշխատել է մի շարք հասարակական կազմակերպություններում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, Քաղաքացիական հասարակության ինստիտուտ, Երեխաների պաշտպանության ցանց, ինչպես նաև խորհրդատվություն է տրամադրել ՅՈՒՆԻՍԵՖ-ին, ՄԱԿ ՓԳՀ-ին, Եվրոպայի խորհրդին և այլ կազմակերպություններին։
Խորհրդատուներ
Նարինե Սոլոմոնյան
Իրավաբան, ի․գ․թ․, Հայաստան (ոլորտներ՝ սահմանադրական իրավունք, շրջակա միջավայրի իրավունք)
Իզաբել Աբգարյան
Իրավաբան, Հայաստան (ոլորտներ՝ առողջապահական իրավունք, բարեվարքություն)
Oլեքսանդր Օվչինիկով
Իրավաբան, Ֆրանսիա (մարդու իրավունք, եվրոպական իրավունք, Ինտերպոլ)
Տատյանա Չերնոբիլ
Իրավաբան, Ղազախստան (մարդու իրավունք, միջազգային իրավունք
ԻՆՉ ԵՆՔ ՄԵՆՔ ԱՆՈՒՄ

Մարդու իրավունքների մոնիթորինգ
և շահերի պաշտպանություն
Մարդու իրավունքների խախտումների
մոնիթորինգ և վերլուծություն

Ոչ ֆորմալ կրթություն
Մարդու իրավունքների
դասընթացների և աշխատարանների միջոցով
կարողությունների հզորացում

Իրավական խորհրդատվություն
և ռազմավարական դատավարություն
Մարդու իրավունքների գործերի
ներկայացում միջազգային կառույցներում