Մարդու իրավունքների վիճակի մոնիտորինգ և շահերի պաշտպանություն

Իրավունքի կենտրոնը մարդու իրավունքների վիճակի մոնիտորինգի և շահերի պաշտպանության շրջանակներում իրականացնում է հետևյալ գործողությունները. 

Մարդու իրավունքների խախտումների մոնիտորինգ. 

Հայաստանում իրականացնում է մարդու իրավունքների պրակտիկայի մանրակրկիտ և շարունակական մոնիթորինգ: Մեր փորձագետների թիմը մշտադիտարկում է հիմնական իրավունքների, այդ թվում խոցելի խմբերի իրավունքների խախտումներն ու բարձրաձայնում դրանց մասին: Տվյալների հավաքագրման և վերլուծության միջոցով լուսաբանում ենք Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ՝ բացահայտելով խախտումների դեպքերը և ուշադրություն հրավիրում հրատապ հարցերին: 

Հաշվետվությունները հասանելի են այստեղ 

Բարեփոխումների ջատագովություն. 

Հիմք ընդունելով մշտադիտարկման արդյունքները՝ Իրավունքի կենտրոնը ջատագովում է օրենքների, քաղաքականության և իրավակիրառ պրակտիկայի բարեփոխումները: Մենք համագործակցում ենք շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ տեղական և միջազգային գործընկերների հետ՝ առաջ մղելու Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը նպաստող համակարգային փոփոխությունները: Մեր ջանքերն ուղղված են այնպիսի իրավական և սոցիալական միջավայրի ստեղծմանը, որտեղ մարդու իրավունքները հարգվում ու կիրարկվում են առանց բացառության: 

Գործունեություն

Հանդիպում Հայաստանում ընտանեկան բռնության և կանանց նկատմամբ բռնության հիմնախնդիրների վերաբերյալ

2026 թ․ մարտի 9-ին «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ն «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ իրականացրել է հանդիպում Հայաստանում ընտանեկան բռնության և կանանց նկատմամբ բռնության հիմնախնդիրների վերաբերյալ։...

ՄԻԵԴ 2025թ․-ի տարեկան զեկույցը Հայաստանի մասին

2026 թվականի փետրվարի 25-ին «Հայաստանի Հանրային Ռադիոյի» տաղավարում հյուրընկալվել էր «Իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, ՄԻԵԴ հարցերով փորձագետ Աննա Մարալյանը: Հաղորդման ընթացքում մանրամասն վերլուծվել է...

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլաերտիի այցը Հայաստան

2026 թվականի փետրվարի 3-ից 5-ը Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթին այցելել է Հայաստան։ Այցի նպատակն էր ուսումնասիրել երեք թեման՝ հակախտրականություն, կանանց նկատմամբ...