«Իրավունքի կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչները Հանրային Ռադիոյով քննարկել են անանուն բողոքների ներկայացման համակարգը

  • Post last modified:17 Սեպտեմբերի, 2025

«Իրավունքի կենտրոն» ՀԿ-ն մշակել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ՝ ուղղված 2023-2025 թվականների Մարդու իրավունքների գործողությունների ծրագրի 2.3 գործողության իրականացմանը, որի նպատակն է ստեղծել հոգեբուժական հաստատություններում խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ անանուն բողոքների ներկայացման համակարգ։

«Իրավունքի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Աննա Մարալյանը և «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ի փորձագետ Իզաբել Աբգարյանը հյուրընկալվել էին Հայաստանի Հանրային ռադիոյի «Ձեր փաստաբանը» ռադիոհաղորդմանը։

Քննարկումը հասանելի է հայերենով։