
«Իրավունքի կենտրոն» ՀԿ-ն փնտրում է Գենդերային հարցերով փորձագետի։
Ծրագրի նկարագրություն․
«Իրավունքի կենտրոն» ՀԿ-ն իրականացնում է «Բարելավելով գենդերային հիմքով ու ընտանեկան բռնության դեպքերին դատական արձագանքը Հայաստանում» ծրագիրը, որի նպատակն է ամրապնդել Հայաստանում գենդերային բռնության (ԳԲ) և ընտանեկան բռնության (ԸԲ) վերաբերյալ դատական արձագանքը՝ խթանելով դատավորների իրազեկվածությունը գենդերային զգայունության, համապատասխան իրավական կարգավորումների և տուժողների կարիքահեն մոտեցումների վերաբերյալ։
Ծառայության նկարագրություն․
Մասնագիտական խմբի հետ համագործակցությամբ կազմվել է ուսումնական ձեռնարկ, որը նախատեսված է Արդարադատության ակադեմիայի դատավոր ունկնդիրների համար և վերաբերում է քաղաքացիական, վարչական և քրեական դատավարության ընթացքում առաջացող գենդերազգայուն հարցերին։
Ծառայությունների մատուցման շրջանակում անհրաժեշտ է
- վերանայել ձեռնարկի նախնական տարբերակը՝ գենդերազգայուն դատավարությանը վերաբերող հարցերին համալիր անդրադարձ կատարելու համար,
- ներկայացնել դիտարկումներ և առաջարկություններ գենդերային զգայունության, ընդգրկունության և զոհակենտրոն մոտեցումների վերաբերյալ։
Պահանջվող գիտելիք և փորձառություն․
- Բարձրագույն կրթություն գենդերային հետազոտությունների, իրավաբանության, մարդու իրավունքների, հասարակական գիտությունների կամ հարակից ոլորտներում։
- Առնվազն 3 տարվա մասնագիտական փորձ գենդերային հավասարության, գենդերային բռնության և/կամ մարդու իրավունքների ոլորտում։
- Գիտելիք գենդերային և ընտանեկան բռնության վերաբերյալ միջազգային և ազգային իրավական շրջանակների մասին։
- Գերազանց վերլուծական, գրավոր և հաղորդակցման հմտություններ։
Դիմելու կարգը․
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրությունը և հետաքրքրության նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև հոկտեմբերի 12-ը։ Խնդրում ենք նշել «Գենդերային հարցերով մասնագետ» անվանումը՝ նամակի վերնագրում։
Կապ կհաստատենք միայն այն դիմումատուների հետ, որոնք կանցնեն հարցազրույցի փուլ:
Ծրագրի մասին․
«Բարելավելով գենդերային հիմքով ու ընտանեկան բռնության դեպքերին դատական արձագանքը Հայաստանում» ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացվում է «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ «ՀԱՎԱՍԱՐ-ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի, «Նիդեռլանդների հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից, «Վիննեթ Շվեդիա» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: