2026 թ․ մայիսի 25-ին «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ն կազմակերպել էր քննարկում՝ նվիրված ընտանեկան բռնության կանխարգելմանը, պետության պարտավորությունների և պաշտպանական միջոցների կիրառմանը՝ «Հասմիկ Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի լույսի ներքո։
Քննարկմանը բացման խոսքով հանդես եկավ «Իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Աննա Մարալյանը։ Պետության կողմից պաշտպանական միջոցների կիրառման արդյունավետության և առկա խնդիրների շուրջ իրենց դիտարկումներն ու մասնագիտական վերլուծությունները ներկայացրին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը և ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանը։ Հանդես եկան նաև Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանն ու Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ներկայացուցիչ Անահիտ Աղաջանյանը։
Զեկույցներին հաջորդեց ակտիվ և կառուցողական քննարկում բանախոսների և մասնակիցների միջև։
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներ, դատավորներ, փաստաբաններ, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Միջոցառումն իրականացվել է «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ գերմանական «Palimpsest» գործընկեր կազմակերպության հետ համատեղ՝ Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ:









