Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլաերտիի այցը Հայաստան

  • Post last modified:8 Մարտի, 2026

2026 թվականի փետրվարի 3-ից 5-ը Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթին այցելել է Հայաստան։ Այցի նպատակն էր ուսումնասիրել երեք թեման՝ հակախտրականություն, կանանց նկատմամբ բռնություն և Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանված հայերի մարդու իրավունքներ։

Այցի ընթացքում Հանձնակատարը հանդիպումներ է ունեցել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ ՔՀԿ-ները բարձրացրել են մի շարք մտահոգություններ՝ կանանց նկատմամբ բռնության շարունակական դեպքերի, արմատացած գենդերային կարծրատիպերի և համապարփակ հակախտրական օրենսդրական շրջանակի բացակայության վերաբերյալ։

Քննարկումներին մասնակցել է նաև «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի տնօրեն Տաթևիկ Ղարիբյանը, որը շեշտել է Հայաստանի կողմից Եվրոպայի խորհրդի՝ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի (Կոնվենցիա) վավերացման անհրաժեշտությունը։

Հրապարակված հայտարարության մեջ Հանձնակատարը արձանագրել է, որ Հայաստանը գրանցել է էական առաջընթաց մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, մասնավորապես՝ հակախտրականության և գենդերային հիմքով բռնության վերաբերյալ օրենսդրական բարեփոխումների միջոցով։ Միաժամանակ նա նշել է, որ կանանց նկատմամբ բռնությունը շարունակում է մնալ համատարած խնդիր և հրատապ մտահոգություն, և խրախուսել է իշխանություններին կատարել վերջին քայլը՝ վավերացնել կոնվենցիան։

Հանձնակատարը նաև խորհուրդ է տվել անդրադառնալ Կոնվենցիայի շուրջ առկա սխալ պատկերացումներին և ապատեղեկատվությանը։