Մարդու իրավունքների վիճակի մոնիտորինգ և շահերի պաշտպանություն

Իրավունքի կենտրոնը մարդու իրավունքների վիճակի մոնիտորինգի և շահերի պաշտպանության շրջանակներում իրականացնում է հետևյալ գործողությունները. 

Մարդու իրավունքների խախտումների մոնիտորինգ. 

Հայաստանում իրականացնում է մարդու իրավունքների պրակտիկայի մանրակրկիտ և շարունակական մոնիթորինգ: Մեր փորձագետների թիմը մշտադիտարկում է հիմնական իրավունքների, այդ թվում խոցելի խմբերի իրավունքների խախտումներն ու բարձրաձայնում դրանց մասին: Տվյալների հավաքագրման և վերլուծության միջոցով լուսաբանում ենք Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ՝ բացահայտելով խախտումների դեպքերը և ուշադրություն հրավիրում հրատապ հարցերին: 

Հաշվետվությունները հասանելի են այստեղ 

Բարեփոխումների ջատագովություն. 

Հիմք ընդունելով մշտադիտարկման արդյունքները՝ Իրավունքի կենտրոնը ջատագովում է օրենքների, քաղաքականության և իրավակիրառ պրակտիկայի բարեփոխումները: Մենք համագործակցում ենք շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ տեղական և միջազգային գործընկերների հետ՝ առաջ մղելու Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը նպաստող համակարգային փոփոխությունները: Մեր ջանքերն ուղղված են այնպիսի իրավական և սոցիալական միջավայրի ստեղծմանը, որտեղ մարդու իրավունքները հարգվում ու կիրարկվում են առանց բացառության: 

Գործունեություն

ՄԻԵԴ կայացրել է վճիռ Գրիգորյանն ընդդեմ Հայաստանի գործով

2025 թվականի օգոստոսի 28-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց Գրիգորյանն ընդդեմ Հայաստանի գործով (դիմում թիվ 14875/23) վճիռը, որով հայտնաբերեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի...

Դատավորների կողմից գենդերազգայուն դատավարությունների անցկացման վերաբերյալ քննարկում

2025թ․ սեպտեմբերի 5-ին  «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ն իրականացրեց դատավորների կողմից գենդերազգայուն դատավարությունների անցկացման վերաբերյալ քննարկում։ Իրավունքի կենտրոնը Արդարադատության ակադեմիայի...

Հոգեբուժական հաստատություններում անանուն հաղորդումների վերաբերյալ օրենսդրական նախագծերի ներկայացում

2025թ-ի մարտի 27-ին «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ն իրականացրեց «Հոգեբուժական հաստատություններում անանուն հաղորդումներ ներկայացնելու միջոցների վերաբերյալ» քննարկում։ «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ն «Անանուն...