Բաց մրցույթ արվեստագետների համար

  • Post last modified:22 Սեպտեմբերի, 2025

Մենք հրավիրում ենք անհատ արվեստագետների և կոլեկտիվների Հայաստանից և արտերկրից՝ դիմելու իրենց ինքնատիպ ստեղծագործական նախագծերով, որոնք կանդրադառնան Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայի թեմաներին։

Մենք ողջունում ենք առաջարկներ բոլոր ժամանակակից, մոդեռն և ավանդական ձևաչափերով, ներառյալ թվային մեդիան, խառը մեդիան, պերֆորմանսային ստեղծագործությունները, նկարները, լուսանկարչությունը, տեքստային նախագծերը և այլն։

Դիմումները կարող են ներկայացվել անգլերեն կամ հայերեն լեզուներով՝ որպես մեկ թղթապանակ՝ վերնագրված (Ազգանուն_Անուն), և վերբեռնել այս հղումով՝ https://www.dropbox.com/request/ZLDZXyO15Fro0I2Ii3OB։ Դիմումը պետք է պարունակի՝

  • Նախագծի նկարագրություն (առավելագույնը 2 էջ)՝ ներկայացնելով գաղափարը, դրա կապը Կոնվենցիայի թեմաների հետ, բյուջեն և առաջարկվող ձևաչափը։
  • Արվեստագետի ինքնակենսագրություն կամ պորտֆոլիո՝ մինչև 5 նախորդ աշխատանքի օրինակ (պատկերներ, հղումներ կամ տեսանյութի հատվածներ)։
  • Նախագծի գաղափարի տեսապատկեր կամ տեսանյութ (մինչև 2 րոպե)։
  • Գովազդի և/կամ տարածման պլան։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2025 թվականի հոկտեմբերի 17-ն է։

Նախագիծն իրականացվում է Բեռլինում գտնվող Palimpsest Projektburo gGmgH-ի կողմից՝ Հայաստանի «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ և Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։