2025 թվականի հունիսի 12-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ընդունել է միջանկյալ բանաձև Մակուչյանը և Մինասյանը ընդդեմ Ադրբեջանի գործով։
Նախարարների կոմիտեն խստորեն դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների կողմից դատավճռի կատարման գործում որևէ շոշափելի առաջընթացի բացակայությունը։ Կոմիտեն խորը դժգոհություն է արտահայտել այն փաստի կապակցությամբ, որ ատելության հիմքով հանցագործություն կատարողին տրամադրվել են այնպիսի արտոնություններ, որոնք, կարծես զուրկ են ներպետական օրենսդրությամբ սահմանված որևէ իրավական հիմքից։ Կոմիտեն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ պարզաբանել հանցագործություն կատարած անձին տրամադրվող «այլ արտոնությունների» բնույթը։ Կոմիտեն նաև կոչ է արել կայքից անհապաղ հեռացնել նրա ներումը և ազատ արձակումը հաստատող պաշտոնական նամակները և պահանջել է, որ հանցագործն այլևս որևէ հանրային պաշտոն չզբաղեցնի։
Բանաձևի ամբողջական տեքստը անգլերեն լեզվով հասանելի է հետևյալ հղումով՝ https://rm.coe.int/0900001680b627fd
Հատկանշական է, որ Իրավունքի կենտրոնը, հինգ այլ հայաստանյան ՀԿ-ների հետ խնդրել էր Կոմիտեին ձեռնարկել այս միջոցը՝ 9.2-րդ կանոնի հիման վրա: Իրավունքի կենտրոնը կարծում է, որ սա կարևոր զարգացում է այս գործով հաշվետվողականության շարունակական ապահովման համար: