Մարդու իրավունքների միջազգային մեխանիզմների վերաբերյալ դասընթաց

  • Post last modified:17 Սեպտեմբերի, 2025

«Իրավունքի կենտրոն» ՀԿ-ն հրավիրում է մասնակցելու մարդու իրավունքների միջազգային մեխանիզմների վերաբերյալ եռօրյա դասընթացի, որը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 7-9-ը Իբիս Երևան կենտրոնի Կատրին սրահում (հասցե։ Երևան, Հյուսիսային պողոտա 5/1)։

Դասընթացը կազմակերպվել է ԵՄ ֆինանսավորմամբ “Արդարադատության ոլորտի բարեփոխումների մոնիթորինգը Հայաստանում” ծրագրի “Դասընթացից ազդեցություն․ բարելավելով զեկուցման այլընտրանքային հմտությունները հայկական ՀԿ-ների համար” ենթադրամաշնորհի շրջանակներում (www.juremonia.am

Դասընթացի ընթացքում մասնակիցներին կներկայացվեն Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ), Եվրոպայի Խորհրդի և Եվրոպական Միության (ԵՄ) շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության մասնակցության հնարավորությունները։

Մասնակիցները հետագայում հնարավորություն կունենան ներկայացնելու մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին դիմելու գաղափարներ, որոնց համար նախատեսված է մինչև երեք փոքր ֆինանսական խրախուսանք։

Խնդրում ենք հաստատել ձեր մասնակցությունը մինչև 2025թ․ փետրվարի 4-ը՝ ուղարկելով նամակ [email protected] էլ․ փոստին՝ թեմա բաժնում նշելով “HR Training”․