2025 թվականի հունվարի 31-ին տեղի ունեցավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարման վերաբերյալ վեբինար, որը վարեց «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Աննա Մարալյանը։
Վեբինարի ընթացքում ներկայացվեցին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կանոնները, մասնավորապես դատական ակտերի կատարման նկատմամբ վերահսկողության և հաշտության համաձայնության պայմանների հետ կապված դրույթները։ Ներկայացվեց նաև Նախարարների կոմիտեի կառուցվածքը։
Բացի այդ, Եվրոպական Իրականացման Ցանցի (EIN) տնօրենը ներկայացրեց Ցանցի գործունեությունը, առաքելությունը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ իրագործման ապահովման ուղղությամբ։