
«Իրավունքի կենտրոն» ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում Ծրագրի օգնական/հաղորդակցության մասնագետի։
Դրույք․ ոչ լրիվ, հեռավար, 5 ամիս
Աշխատանքի տևողություն․ hուլիս-hոկտեմբերի 31, 2025թ.
«Իրավունքի կենտրոն» ՀԿ-ն իրականացնում է «Բարելավելով գենդերային հիմքով ու ընտանեկան բռնության դեպքերին դատական արձագանքը Հայաստանում» ծրագիրը, որի նպատակն է ամրապնդել Հայաստանում գենդերային բռնության (ԳԲ) և ընտանեկան բռնության (ԸԲ) վերաբերյալ դատական արձագանքը՝ խթանելով դատավորների իրազեկվածությունը գենդերային զգայունության, համապատասխան իրավական կարգավորումների և տուժողների կարիքահեն մոտեցումների վերաբերյալ։
Աշխատանքի նկարագրություն․
- Ծրագրի տարբեր գործողությունների հաղորդակցման կարիքների բացահայտում, հաղորդակցման և տեսանելիության հետ կապված նյութերի պատրաստման պատասխանատվություն (լուսանկարներ, տեսանյութեր, պատմություններ, տեղեկատվական բնույթի նյութեր, հոդվածներ և այլն)
- Կազմակերպչական հմտություններ, որոնք անհրաժեշտ են Ծրագրի գործողությունների կազմակերպմանը աջակցություն տրամադրելու և միջոցառումների արդյունքները ամփոփելու համար
- Բովանդակային զեկույցի համար անհրաժեշտ նյութերի և տվյալների հավաքագրում
- Հանդիպումների արձանագրությունների կազմում
- Կազմակերպության նյութատեխնիկական խնդիրների կատարում
- Կազմակերպության կայքի ու սոցիալական ցանցերի պարբերական թարմացում
Պահանջվող գիտելիք և փորձառություն․
- Բակալավրի աստիճան՝ մենեջմենթի, հասարակայնության հետ կապերի կամ հարակից այլ ոլորտներում
- Առնվազն 2 տարվա համապատասխան վարչական և (կամ) հաղորդակցման ոլորտում փորձառություն։ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող նախագծերի հետ առնչվող նախկին համապատասխան փորձը կդիտարկվի որպես առավելություն
- Հայերենի, անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի իմացություն՝ ցանկալի
- Կազմակերպչական և համագործակցման գերազանց հմտություններ
- Ստեղծագործ մտածողություն և նախաձեռնողականություն
Դիմելու կարգը․
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրությունը և հետաքրքրության նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև հուլիսի 5-ը։ Խնդրում ենք նշել «Ծրագրի օգնական» պաշտոնի անվանումը՝ նամակի վերնագրում։
Կապ կհաստատենք միայն այն դիմումատուների հետ, որոնք կանցնեն հարցազրույցի փուլ:
Ծրագրի մասին․
«Բարելավելով գենդերային հիմքով ու ընտանեկան բռնության դեպքերին դատական արձագանքը Հայաստանում» ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացվում է «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ «ՀԱՎԱՍԱՐ — ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի, «Նիդեռլանդների հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից, «Վիննեթ Շվեդիա» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: