Մրցույթի հրավեր․ իրավաբան

  • Post last modified:17 Սեպտեմբերի, 2025

 

«Իրավունքի կենտրոն» ՀԿ-ն հրավիրում է իրավաբաններին ներկայացնելու փորձագիտական ծառայությունների մատուցման հայտեր:

Ծառայության մատուցման տևողություն․ հուլիս-հոկտեմբերի 31, 2025թ.

«Իրավունքի կենտրոն» ՀԿ-ն իրականացնում է «Բարելավելով գենդերային հիմքով ու ընտանեկան բռնության դեպքերին դատական արձագանքը Հայաստանում» ծրագիրը, որի նպատակն է ամրապնդել Հայաստանում գենդերային բռնության (ԳԲ) և ընտանեկան բռնության (ԸԲ) վերաբերյալ դատական արձագանքը՝ խթանելով դատավորների իրազեկվածությունը գենդերային զգայունության, համապատասխան իրավական կարգավորումների և տուժողների կարիքահեն մոտեցումների վերաբերյալ։

Ծառայության նկարագրություն

Մասնագիտական խմբի հետ համագործակցությամբ կազմել ուսումնական ձեռնարկ, որը նախատեսված է Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների համար և վերաբերում է քաղաքացիական, վարչական և քրեական գենդերազգայուն գործերին։

Ուսումնական ձեռնարկը կներառի ընտանեկան օրենսդրությանն առնչվող թեմաներ՝ այդ թվում՝ ամուսնալուծություն, երեխայի տեսակցություն և հարակից հարցեր, ինչպես նաև ընտանեկան բռնության վերաբերյալ օրենսդրական հարցեր։

Պահանջվող գիտելիք և փորձառություն

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն՝ գիտությունների թեկնածու լինելը կդիտարկվի առավելություն
  • Գիտելիք՝ կանանց իրավունքների, գենդերային բռնության հետ կապված հարցերի վերաբերյալ
  • Հետազոտությունների իրականացման 4 տարվա փորձառություն, ուսումնական ձեռնարկի կազմման փորձը կդիտարկվի առավելություն
  • Թիմային աշխատանքի փորձառություն
  • Հայերենի, անգլերենի իմացություն։

Դիմելու կարգը

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրությունը և հետաքրքրության նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև հուլիսի 9-ը։ Խնդրում ենք նշել «Իրավաբան-փորձագետ» պաշտոնի անվանումը՝ նամակի վերնագրում։

Կապ կհաստատենք միայն այն դիմումատուների հետ, որոնք կանցնեն հարցազրույցի փուլ:

Ծրագրի մասին

«Բարելավելով գենդերային հիմքով ու ընտանեկան բռնության դեպքերին դատական արձագանքը Հայաստանում» ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացվում է «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ «ՀԱՎԱՍԱՐ — ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի, «Նիդեռլանդների հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից, «Վիննեթ Շվեդիա» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: