2025թ․ մարտի 10-ին Ջուրեմոնիա պլատֆորմի անդամները՝ Իրավունքի Կենտրոնը, Քաղաքացիական հասակարության ինստիտուտը և Սոցիալական արդարություն ՀԿ-ն այլնտրանքային զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի 68-րդ նստաշրջանի ժամանակ Հայաստանի 5-րդ պարբերական դիտարկման շրջանակներում։
Զեկույցի նպատակն է լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել Հայաստանի կողմից ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ։ Զեկույցը առանձնացնում է մի շարք խնդիրներ, այդ թվում՝ Հայաստանի օրենսդրական դաշտի բացերը, մասնավորապես անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի հստակ սահմանման բացակայությունը, կալանավորված անձանց իրավական երաշխիքների ոչ պատշաճ ապահովումը, խոշտանգումների անարդյունավետ քննությունը, ինչպես նաև խոշտանգումներ զոհերի վերականգնողական ծառայությունների ներդրման պարտավորության չկատարումը։
Զեկույցը շեշտադրում է օրենսդրական և ընթացակարգային բարեփոխումների անհետաձգելի անհրաժեշտությունը՝ Հայաստանում խոշտանգումների գործերով իրական պատասխանատվություն և պաշտպանություն ապահովելու նպատակով։