Ինտերպոլի վերաբերյալ դասընթաց

  • Post last modified:12 Օգոստոսի, 2025

2024 թվականի հունիսի 29-ից հուլիսի 1-ը Իրավունքի կենտրոն ՀԿ-ն կազմակերպեց INTERPOL-ի վերաբերյալ դասընթաց՝ տարածաշրջանային փաստաբանների համար։ Դասընթացը վարեցին Գրեգորի Տուան Դի Դիեդոնեն, Օլեքսանդր Օվչիննիկովը (Ստրասբուրգ) և Արա Ղազարյանը (Հայաստան)։ Դի Դիեդոնեն և Օվչիննիկովը Ստրասբուրգի փաստաբանների խորհրդի անդամներ են։ Նրանք նաև աշխատել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Արա Ղազարյանը ներգրավված է եղել ԱՄՆ-ում և Եվրոպական երկրներում ընթացող գործերում և վարել է բազմաթիվ արտահանձնման գործեր։

Դասընթացը համապարփակ օրակարգից էր բաղկացած, որը նպատակ ուներ բարձրացնել մասնակիցների իրազեկումը INTERPOL-ի գործունեության վերաբերյալ։ Դասընթացի ընթացքում  ներկայացվեցին Ինտերպոլի առաջացման պատմությունը և նպատակները, Ինտերպոլի ֆայլերի վերահսկման հանձնաժողովի (CCF) և արտահանձնման ընթացակարգերը, ինչպես նաև անցկացվեցին գործնական աշխատանքներ՝ ստացած գիտելիքները կիրառելու համար։ Վերջին օրը առանձնահատուկ ուշադրություն դարձվեց CCF-ի հետ արդյունավետ համագործակցությանը՝ իրավաբանական տեսանկյունից։ Մասնակիցները հնարավորություն ստացան ձեռք բերել անհրաժեշտ գործիքներ՝ Ինտերպոլի հետ աշխատելու ուղղությամբ՝ միևնույն ժամանակ հաշվի առնելով մարդու իրավունքների պաշտպանության վրա ունեցած ազդեցությունը։