Հետամտման հանցակազմի վերաբերյալ աշխատարան

  • Post last modified:14 Հունվարի, 2026
2025թ․ հոկտեմբերի 18-ին «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ն անցկացրեց Հետամտման հանցակազմի վերաբերյալ աշխատարան։ Աշխատարանի ժամանակ բացման խոսքով հանդես եկավ «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Աննա Մարալյանը։ Աշխատարանի ընթացքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը ներկայացրեց հետամտման քրեաիրավական բնութագիրը միջազգային և ներպետական իրավական կարգավորումների շրջանակում, իսկ փաստաբան Զարուհի Մեջլումյանը ներկայացրեց հետամտման քրեական հանցակազմի իրավակիրառ պրակտիկան։ Աշխատարանը ամփոփվեց մասնակիցների և խոսնակների միջև հարցուպատասխանով։
 
Նշենք, որ հետամտումը նոր հանցակազմ է, որը սահմանվել է ՀՀ քրեական օրենսգրքով 2024թ․ին։ Հետամտելը` անձին հետևելն է, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, նրա բնակության, աշխատանքի կամ ուսման, զբաղմունքի վայր այցելելու միջոցով կամ այլ եղանակով անցանկալի հաղորդակցության մեջ ներգրավելը, անձի տվյալներով առցանց հաշիվներ բացելը, և այլն, եթե այդ արարքը կատարվել է պարբերաբար և անձի մեջ վախ կամ անհանգստություն է առաջացրել։
 
Ծրագիրն իրականացվում է «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ի կողմից Palimpsest գերմանական գործընկերոջ հետ համատեղ՝ Գերմանիայի Արտաքին գործերինախարարության ֆինանսական աջակցությամբ։