ՀՀ ոստիկանության արձագանքը ընտանեկան բռնության դեպքերին հանդիպում-քննարկում

  • Post last modified:14 Հունվարի, 2026
2025 թվականի նոյեմբերի 7-ին «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ն (Women’s Support Center — Yerevan, Armenia) «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ անցկացրեց ՀՀ ոստիկանության արձագանքը ընտանեկան բռնության դեպքերին հանդիպում-քննարկումը, որի ընթացքում ներկայացվեց «Կանանց Գլոբալ Իրավունքները» Global Rights For Women) կազմակերպության կողմից իրականացված հետազոտության արդյունքում վեր հանված խնդիրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկները:
Քննարկմանը բացման խոսքով հանդես եկան «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի տնօրեն Աննա Սաֆարյանը և «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի տնօրեն Տաթևիկ Ղարիբյանը։
Քննարկման ընթացքում զեկույցի բովանդակությունը ներկայացրեց «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի տնօրեն Աննա Սաֆարյանը։ Զեկույցի մեջ տեղ են գտել հետևյալ խնդիրները:
🔻 Կանչին արձագանքող ոստիկանները հաճախ բավարար հստակությամբ չեն հասկանում ընտանեկան բռնության դեպքերում իշխանության և վերահսկողության դինամիկան,
🔻 Չի ճանաչվում հիմնական ագրեսորը,
🔻 Սահմանված ռիսկի գնահատման ընթացակարգերը թերի են,
🔻 Կենտրոնացված տվյալների բազայի բացակայության պայմաններում դժվար է նույնականացնել նախորդ բռնության դեպքերը,
🔻 Իրավապահների կողմից Անհետաձգելի միջամտության որոշումների տրամադրման ուշացումներ և հապաղում,
🔻 Բռնարարները հազվադեպ և կամ երբևէ չեն ձերբակալում և կալանքի ենթարկվում
🔻 և այլն։
Վերոնշյալ և մյուս այլ խնդիրներին տրվել է համապատսխան վերլուծություն և առաջարկվել հնարավոր կիրառելի լուծումներ։
Ընտանեկան բռնության ոլորտում ոստիկանության կողմից իրականացվող բարեփոխումների վերաբերյալ խոսեց ՀՈԳՎ Մեթոդական օգնության վարչության պետ Գեորգի Խաչատրյանը։
Քննարկումը ամփոփվեց հարց ու պատասխանով։ Քննարկմանը ներկա էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Փաստաբանական պալատի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Ծրագիրն իրականացվում է «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ի կողմից Palimpsest գերմանական գործընկերոջ հետ համատեղ՝ Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։