2024 թվականի սեպտեմբերի 27-30-ը «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ն իրականցրեց ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմների վերաբերյալ դասընթաց։ Դասընթացը վարեցին Աննա Մարալյանը (Իրավունքի կենտրոնի նախագահ), Արմեն Հարությունյանը (Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր), Մարինա Խատունցևան (միջազգային իրավունքի հարցերով մասնագիտացված իրավաբան) և Տատյանա Չերնոբիլը (ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմների հետ աշխատանքներում մասնագիտացած իրավաբան Ղազախստանից)։
Դասընթացը ներկայացրեց ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության համակարգը։ Մասնակիցները ձեռք բերեցին գործնական գիտելիքներ՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմների հետ արդյունավետ համագործակցելու համար։
Դասընթացի ընթացքում քննարկվեցին մարդու իրավունքների հիմնական ոլորտները, այդ թվում՝ կյանքի իրավունքը, խոշտանգումներից զերծ լինելու իրավունքը, անձնական ազատության և անվտանգության իրավունքը, հավաքների ազատությունը։ Հատուկ ուշադրություն դարձվեց խոսքի ազատության, արդար դատաքննության իրավունքին, ինչպես նաև անձնական և ընտանեկան կյանքի պաշտպանության, պատվի և արժանապատվության դեմ ապօրինի միջամտության արգելքին և խտրականության դեմ պաշտպանությանը։
Դասընթացը ներառում էր նաև գործնական աշխատանք, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան կիրառելու իրենց գիտելիքները իրական կյանքի օրինակների հիման վրա։
Ծրագրի ընթացքում անցկացվեց հարցուպատասխան, որը նպաստեց հարցերի ավելի համապարփակ քննարկմանը և պարզաբանմանը։


