Մարդու իրավունքների միջազգային մեխանիզմների վերաբերյալ դասընթաց

  • Post last modified:14 Հունվարի, 2026
2025 թվականի փետրվարի 7-9-ը «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ն, Եվրոպական միության (ԵՄ) ֆինանսական աջակցությամբ, որպես «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մոնիթորինգ» ծրագրի (www.juremonia.am) ենթադրամաշնորհային ծրագիր, կազմակերպեց մարդու իրավունքների միջազգային մեխանիզմների վերաբերյալ դասընթաց։ Դասընթացի նպատակն էր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին ծանոթացնել ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի (ԵԽ) և ԵՄ շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներգրավվածության հնարավորություններին այդ գործընթացներում։ Դասընթացի ընթացքում «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Աննա Մարալյանը ներկայացրեց մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմները՝ հատուկ ուշադրություն դարձնելով ԵԽ համակարգին և ՄԱԿ-ի մարմիններ անհատական բողոքների ներկայացման ընթացակարգերին։ Բացի այդ, միջազգային իրավունքի փորձագետներ Տաթևիկ Ղարիբյանը և Նարինե Սոլոմոնյանը լուսաբանեցին մի շարք կարևոր թեմաներ, այդ թվում՝
  • ՄԱԿ-ի պայմանագրային մարմինների գործունեությունը,
  • Համընդհանուր պարբերական դիտարկման (UPR) գործընթացը,
  • ՄԱԿ-ի հատուկ զեկուցողների դերը,
  • Մարդու իրավունքների ոլորտում ԵՄ-Հայաստան համագործակցությունը (CEPA) և այլ հարակից հարցեր։
Դասընթացը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին տրամադրեց գործնական գիտելիքներ և պատկերացումներ՝ նպաստելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նրանց դերակատարության ամրապնդմանը միջազգային մակարդակով։