2024 թվականին «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ն գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ կրոնի ազատության իրավունքի (Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդված) և արդար դատաքննության իրավունքի (Կոնվենցիայի 6.1-րդ հոդված) խախտումների վերաբերալ։
Գործը վերաբերում է բապտիստ հավատացյալ Դավիթ Նազարեթյանին, որի դիմումը՝ այլընտրանքային զինվորական ծառայության անցնելու վերաբերյալ մերժվել է Այլընտրանքային ծառայության հարցերով հանձնաժողովի կողմից և հետագայում թողնվել է ուժի մեջ դատական ատյանների կողմից։ Նազարեթյանը պնդում է, որ իր կրոնական համոզմունքները արգելում են նրան զենք կրել, սակայն նա պատրաստ է ծառայել ոչ մարտական դերերում կամ անցնել քաղաքացիական այլընտրանքային ծառայություն։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գործը ընդունել է քննության։