Տիկին Ս.Ս.-ն, որը ֆինանսական միջոցների բացակայության պատճառով հնարավորություն չուներ իր գործը ներկայացնելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), փաստաբանական պալատի առաջարկությամբ դիմել է «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ին։
Նա բարձրաձայնում է իր որդու մահվան դեպքի կապակցությամբ արդյունավետ քննության բացակայությունից, ինչը հանգեցրել է մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդման դադարեցմանը՝ վաղեմության ժամկետի լրանալու հիմքով։
«Իրավունքի կենտրոն» ՀԿ-ն ՄԻԵԴ է ներկայացրել բողոք՝ հիմնավորելով կյանքի իրավունքի (Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային բաղադրիչ) խախտում՝ շեշտելով, որ իշխանությունները չեն ապահովել գործի ամբողջական և ժամանակին քննություն։
Գործը գրանցվել է ՄԻԵԴ-ի կողմից։