«Իրավունքի կենտրոն» ՀԿ-ն հրավիրում է մասնակցելու ՄԱԿ-ի Կամայական կալանքի հարցերով աշխատանքային խմբի վերաբերյալ վեբինարին, որը տեղի կունենա մարտի 29-ին՝ ժամը 14:00-15:00-ը (Երևանի ժամանակով): Վեբինարը կանցկացվի ռուսերենով և հիմնական զեկույցով հանդես կգա ՄԱԿ-ի Կամայական կալանքի հարցերով աշխատանքային խմբի փոխնախագահ, դոկտոր Գաննա Յուդկիվսկան:
Մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել մինչև 2024 թվականի մարտի 27-ը՝ ուղարկելով էլեկտրոնային նամակ [email protected] հասցեին՝ թեմա դաշտում նշելով «ՄԱԿ վեբինար»։
Տիկին Գաննա Յուդկիվսկայի համառոտ կենսագրությունը.
Դոկտոր Յուդկիվսկան Միջազգային իրավունքի եվրոպական ընկերության խորհրդի անդամ է: 2010-2019 թթ․ նա աշխատել է որպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր: 2009-2010 թթ․-ին տիկ․ Յուդկիվսկան աշխատել է որպես Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի խորհրդական: 1995-2001 թթ․-ին ղեկավարել է ցեղասպանության ժառանգության հետազոտական ծրագիրը Ուկրաինայում ու Մոլդովայում:
Դոկտոր Յուդկիվսկան ունի իրավաբանի մասնագիտացում Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանից (Ուկրաինա) ու Ստրասբուրգի III համալսարանից (Ֆրանսիա): Նա դասավանդել է միջազգային հանրային իրավունք, ինչպես նաև մարդու իրավունքներ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Միացյալ Թագավորության համալսարաններում: Տիկ․ Յուդկիվսկան մարդու իրավունքների վերաբերյալ բազմաթիվ ակադեմիական հրապարակումների հեղինակ է: