2025թ. հոկտեմբերի 13-ին «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ն Արդարադատության ակադեմիայում անցկացրեց դասընթաց՝ նվիրված գենդերազգայուն դատավարությունների կազմակերպմանը: Դասընթացը վարեցին ձեռնարկի համահեղինակներ՝ Վճռաբեկ դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը և դատական փորձագետ, հոգեբան Անի Վարդանյանը։
Դասընթացի նպատակն էր փորձարկել մասնագետների կողմից մշակված ուսումնական ձեռնարկի նախնական տարբերակը, որը հասցեագրում է քրեական, քաղաքացիական և վարչական դատավարությունների ընթացքում առաջացող գենդերազգայուն հարցերը: Անի Վարդանյանը ներկայացրեց ձեռնարկի հոգեբանական բաղադրիչը, իսկ Լիզա Գրիգորյանը՝ քաղաքացիական իրավահարաբերություններում առաջացող մարտահրավերները։
«Բարելավելով գենդերային հիմքով ու ընտանեկան բռնության դեպքերին դատական արձագանքը Հայաստանում» ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացվում է «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ «ՀԱՎԱՍԱՐ — ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի, «Նիդեռլանդների հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից, «Վիննեթ Շվեդիա» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։


