Մարդու իրավունքների վիճակի մոնիտորինգ և շահերի պաշտպանություն

Իրավունքի կենտրոնը մարդու իրավունքների վիճակի մոնիտորինգի և շահերի պաշտպանության շրջանակներում իրականացնում է հետևյալ գործողությունները. 

Մարդու իրավունքների խախտումների մոնիտորինգ. 

Հայաստանում իրականացնում է մարդու իրավունքների պրակտիկայի մանրակրկիտ և շարունակական մոնիթորինգ: Մեր փորձագետների թիմը մշտադիտարկում է հիմնական իրավունքների, այդ թվում խոցելի խմբերի իրավունքների խախտումներն ու բարձրաձայնում դրանց մասին: Տվյալների հավաքագրման և վերլուծության միջոցով լուսաբանում ենք Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ՝ բացահայտելով խախտումների դեպքերը և ուշադրություն հրավիրում հրատապ հարցերին: 

Հաշվետվությունները հասանելի են այստեղ 

Բարեփոխումների ջատագովություն. 

Հիմք ընդունելով մշտադիտարկման արդյունքները՝ Իրավունքի կենտրոնը ջատագովում է օրենքների, քաղաքականության և իրավակիրառ պրակտիկայի բարեփոխումները: Մենք համագործակցում ենք շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ տեղական և միջազգային գործընկերների հետ՝ առաջ մղելու Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը նպաստող համակարգային փոփոխությունները: Մեր ջանքերն ուղղված են այնպիսի իրավական և սոցիալական միջավայրի ստեղծմանը, որտեղ մարդու իրավունքները հարգվում ու կիրարկվում են առանց բացառության: 

Գործունեություն

Էլեկտրոնային վերահսկողության և տնային կալանքի վերաբերյալ աշխատաժողով

2024 թվականի հուլիսի 12-13-ը տեղի ունեցավ աշխատաժողով՝ նվիրված էլեկտրոնային հսկողությանն ու տնային կալանքի կիրառմանը, որը կազմակերպվել էր «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ի գործընկեր Քաղաքացիական հասարակության...

Տնային կալանքի և վարչական հսկողության վերաբերյալ զեկույց

2024 թվականին Իրավունքի կենտրոնը հրապարակեց տնային կալանքի և վարչական հսկողության իրավակիրառ պրակտիկայի վերաբերյալ իր հետազոտության արդյունքները։ Հետազոտությունն իրականացվել է Եվրոպական Միության...