Մարդու իրավունքների վիճակի մոնիտորինգ և շահերի պաշտպանություն

Իրավունքի կենտրոնը մարդու իրավունքների վիճակի մոնիտորինգի և շահերի պաշտպանության շրջանակներում իրականացնում է հետևյալ գործողությունները. 

Մարդու իրավունքների խախտումների մոնիտորինգ. 

Հայաստանում իրականացնում է մարդու իրավունքների պրակտիկայի մանրակրկիտ և շարունակական մոնիթորինգ: Մեր փորձագետների թիմը մշտադիտարկում է հիմնական իրավունքների, այդ թվում խոցելի խմբերի իրավունքների խախտումներն ու բարձրաձայնում դրանց մասին: Տվյալների հավաքագրման և վերլուծության միջոցով լուսաբանում ենք Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ՝ բացահայտելով խախտումների դեպքերը և ուշադրություն հրավիրում հրատապ հարցերին: 

Հաշվետվությունները հասանելի են այստեղ 

Բարեփոխումների ջատագովություն. 

Հիմք ընդունելով մշտադիտարկման արդյունքները՝ Իրավունքի կենտրոնը ջատագովում է օրենքների, քաղաքականության և իրավակիրառ պրակտիկայի բարեփոխումները: Մենք համագործակցում ենք շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ տեղական և միջազգային գործընկերների հետ՝ առաջ մղելու Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը նպաստող համակարգային փոփոխությունները: Մեր ջանքերն ուղղված են այնպիսի իրավական և սոցիալական միջավայրի ստեղծմանը, որտեղ մարդու իրավունքները հարգվում ու կիրարկվում են առանց բացառության: 

Գործունեություն

«Իրավունքի կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչները Հանրային Ռադիոյով քննարկել են անանուն բողոքների ներկայացման համակարգը

«Իրավունքի կենտրոն» ՀԿ-ն մշակել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ՝ ուղղված 2023-2025 թվականների Մարդու իրավունքների գործողությունների ծրագրի 2.3 գործողության իրականացմանը, որի նպատակն է ստեղծել...

Այլընտրանքային զեկույց՝ ՄԱԿ ԽԿԿ-ին

2025թ․ մարտի 10-ին Ջուրեմոնիա պլատֆորմի անդամները՝ Իրավունքի Կենտրոնը, Քաղաքացիական հասակարության ինստիտուտը և Սոցիալական արդարություն ՀԿ-ն այլնտրանքային զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ի խոշտանգումների...

Տնային կալանքի վերաբերյալ մամուլի ասուլիս

Մեդիա կենտրոնը հրավիրել էր մամուլի ասուլիս՝ «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի տնօրեն Տաթևիկ Ղարիբյանի և Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ի նախագահ Արտակ Կիրակոսյանի մասնակցությամբ։ Տաթևիկ...