Մարդու իրավունքների վիճակի մոնիտորինգ և շահերի պաշտպանություն

Իրավունքի կենտրոնը մարդու իրավունքների վիճակի մոնիտորինգի և շահերի պաշտպանության շրջանակներում իրականացնում է հետևյալ գործողությունները. 

Մարդու իրավունքների խախտումների մոնիտորինգ. 

Հայաստանում իրականացնում է մարդու իրավունքների պրակտիկայի մանրակրկիտ և շարունակական մոնիթորինգ: Մեր փորձագետների թիմը մշտադիտարկում է հիմնական իրավունքների, այդ թվում խոցելի խմբերի իրավունքների խախտումներն ու բարձրաձայնում դրանց մասին: Տվյալների հավաքագրման և վերլուծության միջոցով լուսաբանում ենք Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ՝ բացահայտելով խախտումների դեպքերը և ուշադրություն հրավիրում հրատապ հարցերին: 

Հաշվետվությունները հասանելի են այստեղ 

Բարեփոխումների ջատագովություն. 

Հիմք ընդունելով մշտադիտարկման արդյունքները՝ Իրավունքի կենտրոնը ջատագովում է օրենքների, քաղաքականության և իրավակիրառ պրակտիկայի բարեփոխումները: Մենք համագործակցում ենք շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ տեղական և միջազգային գործընկերների հետ՝ առաջ մղելու Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը նպաստող համակարգային փոփոխությունները: Մեր ջանքերն ուղղված են այնպիսի իրավական և սոցիալական միջավայրի ստեղծմանը, որտեղ մարդու իրավունքները հարգվում ու կիրարկվում են առանց բացառության: 

Գործունեություն

«Վերապատրաստումից դեպի ազդեցություն․ Հայաստանի ՀԿ-ների համար զեկույցների ներկայացման հմտությունների զարգացում»։ Հայաստանում կանանց և աղջիկների նկատմամբ խտրականության վերաբերյալ զեկույցի ներկայացում

2025թ․-ին «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ն իրականացրել է «Դասընթացից դեպի ազդեցություն․ ՀԿ-ների համար զեկույցների ներկայացման հմտությունների զարգացում» ծրագիրը, որի նպատակն էր ուժեղացնել Հայաստանում գործող...

Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի

«Իրավունքի կենտրոն» ՀԿ-ն վեց հասարակական կազմակերպությունների հետ համատեղ հաղորդում է ներկայացրել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին՝ բարձրացնելով լուրջ մտահոգություններ Ադրբեջանի կողմից Մարդու...

Այլընտրանքային զեկույցի ներկայացում Խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոմիտեին

2025 թ․ «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ն իրականացրել է «Դասընթացից դեպի ազդեցություն․ ՀԿ-ների համար զեկույցների ներկայացման հմտությունների զարգացում» ծրագիրը, որի նպատակն էր ուժեղացնել Հայաստանում գործող...