Մարդու իրավունքների վիճակի մոնիտորինգ և շահերի պաշտպանություն

Իրավունքի կենտրոնը մարդու իրավունքների վիճակի մոնիտորինգի և շահերի պաշտպանության շրջանակներում իրականացնում է հետևյալ գործողությունները. 

Մարդու իրավունքների խախտումների մոնիտորինգ. 

Հայաստանում իրականացնում է մարդու իրավունքների պրակտիկայի մանրակրկիտ և շարունակական մոնիթորինգ: Մեր փորձագետների թիմը մշտադիտարկում է հիմնական իրավունքների, այդ թվում խոցելի խմբերի իրավունքների խախտումներն ու բարձրաձայնում դրանց մասին: Տվյալների հավաքագրման և վերլուծության միջոցով լուսաբանում ենք Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ՝ բացահայտելով խախտումների դեպքերը և ուշադրություն հրավիրում հրատապ հարցերին: 

Հաշվետվությունները հասանելի են այստեղ 

Բարեփոխումների ջատագովություն. 

Հիմք ընդունելով մշտադիտարկման արդյունքները՝ Իրավունքի կենտրոնը ջատագովում է օրենքների, քաղաքականության և իրավակիրառ պրակտիկայի բարեփոխումները: Մենք համագործակցում ենք շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ տեղական և միջազգային գործընկերների հետ՝ առաջ մղելու Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը նպաստող համակարգային փոփոխությունները: Մեր ջանքերն ուղղված են այնպիսի իրավական և սոցիալական միջավայրի ստեղծմանը, որտեղ մարդու իրավունքները հարգվում ու կիրարկվում են առանց բացառության: 

Գործունեություն

Այլընտրանքային զեկույցի ներկայացում Եվրոպական սոցիալական իրավունքների կոմիտեին՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ

2025թ․  «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ն իրականացրել է «Դասընթացից դեպի ազդեցություն․ հասարակական կազմակերպությունների համար զեկույցների ներկայացման հմտությունների զարգացում» ծրագիրը, որի նպատակն էր...

ՀՀ ոստիկանության արձագանքը ընտանեկան բռնության դեպքերին հանդիպում-քննարկում

2025 թվականի նոյեմբերի 7-ին «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ն (Women’s Support Center — Yerevan, Armenia) «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ անցկացրեց ՀՀ ոստիկանության արձագանքը ընտանեկան...

Գենդերազգայուն դատավարությունների վերաբերյալ աշխատարան

2025թ. հոկտեմբերի 27-ին «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ն անցկացրեց աշխատարան գենդերազգայուն դատավարությունների վերաբերյալ ։ Իրավունքի կենտրոնը ներկայումս ամփոփում է ուսումնական ձեռնարկը՝ նախատեսված...