Մարդու իրավունքների վիճակի մոնիտորինգ և շահերի պաշտպանություն

Իրավունքի կենտրոնը մարդու իրավունքների վիճակի մոնիտորինգի և շահերի պաշտպանության շրջանակներում իրականացնում է հետևյալ գործողությունները. 

Մարդու իրավունքների խախտումների մոնիտորինգ. 

Հայաստանում իրականացնում է մարդու իրավունքների պրակտիկայի մանրակրկիտ և շարունակական մոնիթորինգ: Մեր փորձագետների թիմը մշտադիտարկում է հիմնական իրավունքների, այդ թվում խոցելի խմբերի իրավունքների խախտումներն ու բարձրաձայնում դրանց մասին: Տվյալների հավաքագրման և վերլուծության միջոցով լուսաբանում ենք Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ՝ բացահայտելով խախտումների դեպքերը և ուշադրություն հրավիրում հրատապ հարցերին: 

Հաշվետվությունները հասանելի են այստեղ 

Բարեփոխումների ջատագովություն. 

Հիմք ընդունելով մշտադիտարկման արդյունքները՝ Իրավունքի կենտրոնը ջատագովում է օրենքների, քաղաքականության և իրավակիրառ պրակտիկայի բարեփոխումները: Մենք համագործակցում ենք շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ տեղական և միջազգային գործընկերների հետ՝ առաջ մղելու Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը նպաստող համակարգային փոփոխությունները: Մեր ջանքերն ուղղված են այնպիսի իրավական և սոցիալական միջավայրի ստեղծմանը, որտեղ մարդու իրավունքները հարգվում ու կիրարկվում են առանց բացառության: 

Գործունեություն

Դասընթաց Արդարադատության ակադեմիայում՝ նվիրված գենդերազգայուն դատավարությունների կազմակերպմանը

2025թ. հոկտեմբերի 13-ին «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ն Արդարադատության ակադեմիայում անցկացրեց դասընթաց՝ նվիրված գենդերազգայուն դատավարությունների կազմակերպմանը: Դասընթացը վարեցին ձեռնարկի համահեղինակներ՝...

«Վերապատրաստումից մինչև ազդեցություն. Հայաստանի ՀԿ-ների համար այլընտրանքային զեկույցներ ներկայացնելու հմտությունների բարելավում» ծրագրի արդյունքների ամփոփում

2025 թվականի հոկտեմբերի 9-ին ‹‹Իրավունքի կենտրոն›› ՀԿ-ն ամփոփեց «Վերապատրաստումից մինչև ազդեցություն. Հայաստանի ՀԿ-ների համար այլընտրանքային զեկույցներ ներկայացնելու հմտությունների բարելավում» ծրագրի...

ՄԻԵԴ կայացրել է վճիռ Գրիգորյանն ընդդեմ Հայաստանի գործով

2025 թվականի օգոստոսի 28-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց Գրիգորյանն ընդդեմ Հայաստանի գործով (դիմում թիվ 14875/23) վճիռը, որով հայտնաբերեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի...