Ոչ ֆորմալ կրթություն

Մենք դասընթացների ու աշխատարանների միջոցով անհատներին և կազմակերպություններին հնարավորություն ենք տալիս ներգրավել մշտադիտարկմանը, զեկուցել խախտումների մասին և մասնակցել ժողովրդավարական գործընթացներին: Զարգացնելով Հայաստանի քաղաքացիական հասարակության կարողությունները՝ մենք նպաստում ենք պատրաստված և իրազեկ համայնքի ձևավորմանը, որը պաշտպանում է մարդու իրավունքները: 

Գործունեություն

Գենդերազգայուն դատավարությունների վերաբերյալ ձեռնարկ

2025թ․-ի հուլիսից հոկտեմբեր ամիսներին «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ն իրականացրեց «Բարելավելով գենդերային հիմքով ու ընտանեկան բռնության դեպքերին դատական արձագանքը Հայաստանում» ծրագիրը, որի նպատակն է...

Հետամտման հանցակազմի վերաբերյալ աշխատարան

2025թ․ հոկտեմբերի 18-ին «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ն անցկացրեց Հետամտման հանցակազմի վերաբերյալ աշխատարան։ Աշխատարանի ժամանակ բացման խոսքով հանդես եկավ «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Աննա Մարալյանը։...

Ինտերպոլի վերաբերյալ դասընթաց

2024 թվականի հունիսի 29-ից հուլիսի 1-ը Իրավունքի կենտրոն ՀԿ-ն կազմակերպեց INTERPOL-ի վերաբերյալ դասընթաց՝ տարածաշրջանային փաստաբանների համար։ Դասընթացը վարեցին Գրեգորի Տուան Դի Դիեդոնեն, Օլեքսանդր...