Իրավաբանական խորհրդատվություն և ռազմավարական դատավարություն
Կենտրոնի իրավաբանական խորհրդատվության ծառայությունները, ռազմավարական դատավարության և երրորդ անձանց ներգրավման ջանքերը նախատեսված են ապահովելու մարդու իրավունքների խախտումների զոհերի համար արդարադատության հասանելիությունը և փոխհատուցում ստանալու հնարավորությունը:
Համապարփակ իրավաբանական խորհրդատվություն.
Կենտրոնի իրավաբանները մասնագիտացված իրավական խորհրդատվություն են տրամադրում այն ֆիզիկական ու իրավաբանական անձանց, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին ու համայնքներին, որոնց հիմնարար իրավունքները խախտվել են: Կենտրոնի իրավաբանական թիմը նախագծում է իրավունքների խախտումների դեմ պայքարի արդյունավետ իրավական ռազմավարություններ: Օգնում ենք մարդու իրավունքների խախտումների զոհերին հասկանալ իրենց իրավունքները, ուսումնասիրել իրավունքների խախտումները վերացնելու իրավական տարբերակները և աջակցել, որ հաղթահարեն ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային իրավական համակարգերի բարդությունները: Խորհրդատվությունները հաշվի են առնում յուրաքանչյուր դեպքի առանձնահատկությունները՝ ապահովելով, որ իրավունքի խախտման զոհերը ստանան անհատական աջակցությունը:
Խորհրդատվության համար կարող եք լրացնել առցանց դիմումի ձևը։ Եթե Ձեր դիմումը Իրավունքի կենտրոնի առաքելության և գործունեության շրջանակում է, ապա մեր իրավաբանները կպատասխանեն Ձեզ: Դիմումները կարող են ներկայացվել հայերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով:
Մարդու իրավունքների խախտման զոհերի դեպքերով ռազմավարական դատավարություն.
Կենտրոնի գործունեությունն ուղղված է մարդու իրավունքների խախտումների զոհերի համար արդարադատության իրականացմանը՝ միջազգային դատական և քվազի-դատական մարմինների առջև ռազմավարական դատավարությունների միջոցով: Մենք ներկայացնում ենք տուժողներին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ), ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեի և մարդու իրավունքների այլ միջազգային մեխանիզմների շրջանակներում։ Դատավարության ջանքերն ուղղված են նաև կարևոր իրավական նախադեպեր ստեղծելուն՝ ոչ միայն ապահովելու առանձին զոհերի փոխհատուցումը, այլև նպաստելու մարդու իրավունքների օրենսդրության, քաղաքականության և պրակտիկայի ավելի լայն համակարգային փոփոխություններին: Կենտրոնի աշխատանքը նպաստում է ավելի արդար ու հավասար սկզբունքների հիման վրա իրավական դաշտի զարգացմանը, ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս: Կենտրոնի կողմից ավելի քան 55 գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ։
Միջազգային մակարդակում հայտի հիմնավորվածությունն ապահովելու համար խորհուրդ է տրվում կապ հաստատել Կենտրոնի հետ ներպետական վարույթի ամենասկզբից:
Իրավական ներկայացուցչություն ստանալու համար կարող եք լրացնել առցանց դիմումի ձևը։ Եթե Ձեր դիմումը Կենտրոնի առաքելության և գործունեության շրջանակում է, ապա մեր իրավաբանները կպատասխանեն Ձեզ: Դիմումները կարող են ներկայացվել հայերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով:
Դատական որոշումների կատարումը
Իրավունքի կենտրոնի հանձնառությունն ընդլայնվում է դատական գործընթացներից, քանի որ մենք շարունակում ենք աջակցություն և հետևողականություն ցուցաբերել` ապահովելու, որ դրանք իրական, դրական փոփոխություն բերեն մեր կողմից ներկայացվող անձանց կյանքում։
Երրորդ անձանց ներգրավումը
Իրավունքի կենտրոնը, համագործակցելով մարդու իրավունքների փորձագետների և գիտնականների հետ, ռազմավարական գործերի շրջանակներում պատրաստում է amicus curiae հայտեր ազգային և միջազգային դատական մարմինների համար, որոնք կարևոր են ոչ միայն կոնկրետ իրավական խնդրի լուծման տեսանկյունից, այլ նաև Հայաստանում մարդու իրավունքների առաջխաղացման համար: